ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news
Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր այգում հյուրընկալեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ֆրանսիական համայնքին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, ինչպես նաև իր գործընկերներին, տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից․
«Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, սոպրանո Վարդուհի Թորոյանին, Օհան Դուրյան եռյակին և մեր բոլոր հովանավորներին՝ եղբայրությամբ նշանավորվող այս տոնակատարությանն աջակցելու համար։ Շնորհակալություն բոլոր հյուրերին՝ ֆրանսիացիներին ու հայերին, Ֆրանսիայի ընկերներին։
Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը»,- ասվում դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ