ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news
Նախագահական նստավայրի մոտ լարված իրավիճակ է, անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք ակցիա են իրականացնում այնտեղ փակեցին Բաղրամյան պողոտան։ Ավելի վաղ ծնողներից մեկը տեղեկացրեց, որ դիմում են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար, սակայն որևէ արձագանք չհետևեց, դրա համար որոշեցին փակել փողոցը։
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ