«Հայաքվեն» խանգարում է պարտվողական բանակցություններին, էս տեմպերով Ցեղասպանությունն էլ կլեգիտիմացնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

«Հայաքվեն» խանգարում է պարտվողական բանակցություններին, էս տեմպերով Ցեղասպանությունն էլ կլեգիտիմացնեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ, գործընկեր Արամ Օրբելյանը։

Օրբելյանի համոզմամբ, Հայաստանը չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում և դա ամենևին էլ պետք չի կապել կոնֆլիկտի կարգավորման հետ։ Փաստաբանի պնդմամբ, իշխանությունն ինչ ուզում խաբում է՝ մանիպուլացնելով հասարակությանը։

Ըստ նրա՝ հստակ նշաններ են երևում, որ մենք գնում ենք Հայոց ցեղասպանության հերքման ճանապարհով և նախաձեռնությունը նաև հենց դա է փորձում կանխել։ Փաստաբանը նաև նշեց, որ նախաձեռնությունը ոչ այնքան միջազգային հարաբերություններին է վերաբերվում, այլ մեր պետության սահմանադրական և իրավական սկզբունքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ