ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news
Խնդրել էին, որ ժամանակ տանք, հիմա անցել է մեկ շաբաթ, պատասխան չկա, էստեղից չենք գնալու մինչև Նիկոլ Փաշինյանը մեզ չընդունի, պետք լինի՝ 10 օր էլ կսպասենք, երկու հարց ունենք՝ մեր անհետ կորած տղերքը և դատական պրոցեսը, չեն ուզում պատիժ կիրառել։ Այս մասին ակցիայի ժամանակ հայտարարեց անհետ կորած զինծառայողի մայրը։
Հիշեցնենք, որ այս պահին նախագահականի մոտ ակցիա են իրականացնում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
«Խծաբերդի տղաները ընկան շրջափակման մեջ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, բա մենք 44 օր պատերազմեցինք, այդքան ժամանակ գերիներ չունեցա՞նք, ո՞ւր են այդ տղաները, թող ասեն ուր են, ինչ կարգավիճակում են, ինչքան ժամանակ հետո կգան, բայց չգիտենք ոչ մի բան»,-ասաց նա՝ հավելելով, որ տղաները չեն ների, որ այս հարցը այսքան ձգձգվում է։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ