ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news
Գորիսում վերացվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը (Սյունիքի մարզ, ք. Գորիս):
Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
--00—ԼՀ