ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում անդրադարձել է Լաչինի միջանցքի շշուրջ տիրող իրավիճակին․
Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձորի հատվածում տեղակայված մարդասիրական ավտոշարասյուն, որտեղ երեկվանից հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը արգելափակվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ:
Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ՝ դադարեցնելու 120 հազար մարդու, այդ թվում ՝ 30 հազար երեխայի սովն ու հումանիտար ճգնաժամը։
--00—ՍՊ