ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու ընտրություններում կմասնակցի «Ազգային առաջընթաց» կուսակցության կազմում։ Այս մասին նախկին քաղաքապետը ֆեյսբուքյան գրառում է կատարել։
«Սիրելի հայրենակիցներ,
Ազգային առաջընթաց կուսակցությունը կմասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին։
Ուրախ ենք տեղեկացնել, որ կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, ցուցակի 2-րդ համարը կլինի կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը»։
--00—ԱՊ