ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները զբոսաշրջիկներ էին, վերադառնում էին Արևմտյան Հայաստանից։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։
Զբոսաշրջիկները «Համշեն» տուրիստական ընկերության միջոցով մեկնել էին Արևմտյան Հայաստան, ուշ գիշերին նրանց տեղափոխող մեքենան բախվել է «ԶԻԼ» բեռնատարի հետ, որի հետևանքով տասնմեկ մարդ մահացել է, վեց հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ևս երեքի վիճակը բավարար է, նրանք թեթև վնասվածքներ են ստացել։
Ողբերգական դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, պատճառները ճշտվում են։
--00—ՅՄ