Քարացա տեղումս, ճի՞շտ եմ լսում՝ Փաշինյանն Արևմտյան Հայաստանը համեմատում է Ադրբեջանի կեղծ թեզի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Փաշինյանը սահմաններն անցավ, երբ Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի» հետ։ Երբ լսեցի, տեղումս քարացա, արդյոք ճի՞շտ եմ լսում, դա ահավոր հարված է Հայաստանի ապագային, որովհետև դրանով իրականացվում է Թուրքիայի ծրագիրը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։

 «Նա ասաց, որ Ցեղասպանությունը ճիշտ է եղել, մենք ենք եղել մեղավոր, որ մեզ սպանել են։ Ցինիկորեն, բացահայտ արդեն իրականացնում է թուրքական ծրագիր, պետք է մեր պատմությանը տեր կանգնենք, երկրի աթոռին թուրք է նստած։ Պետք է ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանը ընդամենը վատ վարչապետ չէ, նախորդների հետ համեմատ նրա հիմնային տարբերությունը նրանում է, որ նա երկրի հիմքերն է քանդում և թուրքական ծրագիր է իրագործում»,- ընդգծեց Պետրոսյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ