ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակել իրենց ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

24News-ի տիրապետության տակ է հայտնվել տեսանյութ, որում ԵՄ դիտորդը պատմում է ադրբեջանական կրակոցների մասին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է․ «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ»։

Ավելի ուշ, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը․ «EUMA-ի ոչ մի պարեկ կրակոցի թիրախ չի եղել։ Մենք զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»,-ասված է առաքելության միկրոբոլգում։

--00—ՅՄ