ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր մի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղեկցել է Աղդամ և հայտարարել, թե Բաքուն ցանկանում է, որպեսզի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը դառնա հայերի ինտեգրման մեկնարկային կետ։ Հայտնում է Ազատությունը։
«Այս ճանապարհը շեշտակի կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, և այդ կերպ հնարավոր կլինի հասցնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ղարաբաղցի հայերին։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտագործել այս ճանապարհը իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներում իրացնելու համար։ Բայց այս ճանապարհից օգտվելու փոխարեն արգելապատնեշներ են տեղադրվում։ Ադրբեջանի առաջարկն է այս ճանապարհը դարձնել ելակետ ղարաբաղցի հայերի վերաինտեգրման համար», - Հաջիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
--00—ՅՄ