ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
«Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը` առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և դիրքորոշում ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»,– ասված է դատախազության պատասխանում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ