ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Սիրիական բանակի հրետանին գրոհել է ավազակային խմբավորումների դիրքերը Համայի նահանգի հյուսիսում։ Գնդակոծությունն իրականացվել է ծանր հրանոթներով՝ ի պատասխան ապաէսկալացիայի հյուսիսային գոտում զինյալների կողմից հրադադարի խախտման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Al Watan թերթը։
Հարվածները հասցվել են Օրոնտես գետի հովտում գտնվող Էս Սիրմանիայի, Էզ Զիյարի և Խիրբեթ էն Նակուսի շրջաններում հակառակորդի հրամանատարական կետերին և թիկունքային հենակետերին։
Ավելի վաղ սիրիական զորքերը գրոհել են «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման առաջադիրքերը հարևան Իդլիբի նահանգում։ Ըստ հրատարակության տեղեկատվության՝ ոչնչացվել են Ջեբել էզ Զավիա լեռնային տեղանքում զինյալների ստեղծած ամրությունները։ Հակառակորդը կրել է կորուստներ՝ տալով զոհեր և վիրավորներ:
Սիրիայի արևելքում կառավարական ուժերը գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ըստ Al Watan-ի գնահատումների՝ Էս Սուխնա օազիսում բախումների ընթացքում սիրիական բանակի էլիտար հատուկ ստորաբաժանումները և աշխարհազորայինների ջոկատները ոչնչացրել են ԻՊ-ի հրոսակախումբը:
Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ