ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Ադրբեջանցուն պատկանող Raava Music լեյբլը ներկայացնող երգիչ Անդրոն համերգ կտա Երևանում ։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։
Անդրոն (Իոան Ժանի Կուզնեցով) ծնվել է Կիևում, ազգությամբ գնչու է, ռուսաստանցի հիփ-հոփ կատարող է։
Սոցցանցերում հայ օգտատերերը մի մասը դժգոհում է համերգի փաստից` հաշվի առնելով լեյբլի ղեկավար Էլման Զեյնալովի ադրբեջանցի լինելը։ Համերգը նախատեսվում է օգոստոսի 30-ին։
--00--ԼՀ