ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Կանաչ գծի երկայնքով ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Պիլա գյուղում թուրքական կողմը փորձել է ճանապարհ կառուցել, ինչը կանխվել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Կանխարգելման ժամանակ կոնֆլիկտ է եղել կիպրոսցի թուրքերի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ Այս միջադեպի առնչությամբ Թուրքիան կոշտ հայտարարությամբ է հանդես եկել:
Իր հերթին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը քննադատել է Թուրքիային և հասցեական կտրուկ հայտարարություններ արել։
Կիպրոսի նախագահը, ով Պիլայում կատարվողը որակել է որպես թուրքական սադրանք, իր հայտարարության մեջ նշել է հետրյալը.
«Միջազգային հանրությունը հստակ պատասխան է տվել այս հարցին՝ Էրդողանի ռեժիմը զավթիչ ռեժիմ է, և ավելին ասելու բան չունենք»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ