ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Մեր ունեցած տեղեկություններով, Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը, դրա պատասխանատվությունը դնելով Լեռնային Ղարաբաղի վրա, այդ մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը։
ՀՀ դիրքորոշումը նույնն է՝ ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում,- նշել է նա։
«Անյուամենայնիվ, հավատարիմ մնալով խաղաղության օրակարգին, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ հայկական նոր առաջարկները»,-ընդգծել է Փաշինյանը։
--00--ՍՊ