ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հղում անելով ռուսական խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրին։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
--00—ՅՄ