ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
«Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը սպասող հումանիտար բեռներով բեռնված 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս 10-ը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ «Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը» ։
Փաշինյանը ընդգծեց, որ Բաքուն թույլ չի տվել նաև Ֆրանսիայի օգնության մտքը Արցախ, այս կերպ շարունակում է սովահարության քաղաքականությունը։
Փաշինյանը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է միջազգային մեխանիզմի շրջանակում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ