ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Սոթքում զոհված զինծառայողներից Անդրանիկ Անտոնյանը 35 տարեկան էր, բնակվում է Արարատի մարզի Մասիս քաղաքի Նորաբաց համայնքում։ Անդրանիկը մասնակցում էր ՊՆ-ի 25-օրյա զորահավաքներին։ Այս մասին 24News-ին հայտնեց աղբյուրը։
Զորահավաքի ընթացքում Անդրանիկը տեղակայվել էր Սոթքի դիրքերում, շուրջ մեկ շաբաթից պետք է վերադառնար։ Հիշեցնենք՝ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի բացած կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
--00—ԱՊ