ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՌԴ-ն մնում է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անվտանգության երաշխավորը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ-ն շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները և բծախնդիր, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի կողմից սահմանին զորքեր մտցնելու վերաբերյալ։
--00—ԱՊ