ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Իրանը վստահ է, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Լրատվականը մեջբերում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մուհամմադ Ռեզա Աշտիանի խոսքը․
«Թեհրանն արդեն հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում, նա չի ընդունում պետությունների միջև սահմանների փոփոխությունը, բայց կարծում է, որ մոտ ապագայում տարածաշրջանում որևէ լուրջ բան տեղի չի ունենա» ։
--00—ԼՀ