Oտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

իրագ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում  որևէ օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։



Իրանցի նախարարը շեշտել է տարածաշրջանային խնդիրների լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ հասնելու կայուն խաղաղության:



Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները, ներառյալ 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենարադյունավետ ուղիներն են:

--00—ԼՀ