ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին անդրադարձել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը։
«Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Թեհրան կայացել է Կովկասում վերջին իրադարձությունների վերաբերյալ երկու երկրների շփումների շրջանակում»,- նշել է Քանանին, փոխանցում է ru.irna-ն։
Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է, որ հայ պաշտոնյայի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում վերջին իրավիճակը, ռազմական հակամարտությունները Կովկասում և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի հարաբերությունները։
Ըստ Քանանիի, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր կհանդիպի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ։ «Իրանի համար կարևոր են Կովկասում տիրող իրավիճակը, տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը։ Հայ պաշտոնյայի այցը նախատեսվում է հարեւանների խնդրանքով Թեհրանի հետ բանակցությունների համար»,- հավելել է նա։
--00—ԼՀ