ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել սենատոր Բոբ Մենենդեսին, իր ձևակերպմամբ, «Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումներն անցկացնելու համար»։ Այս մասին նա գրել է X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։
«Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- գրել է կոնգրեսականը:
--00—ԼՀ