ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Էրդողանն առաջարկել է թուրքական սփյուռքի շարքերում ներառել Ադրբեջանի քաղաքացիներին և Կովկասի բնակիչներին, հայտնում է Anadolu-ն․
«Մեր սփյուռքի շարքերում պետք է ներգրավել թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների քաղաքացիներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Ուզբեկստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Թուրքմենստանին և Հունգարիային։ Չպետք է մոռանանք նաև Արևմտյան Թրակիայում, Բալկաններում, Կովկասի այլ եղբայրական համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, իսլամական աշխարհի և նրանց սփյուռքի ներկայացուցիչներին», - նշել է նա։
--00—ՍՊ