ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Քարնեգիի Եվրոպական հիմնադրամի փորձագետ Թոմաս դը Վաալն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիային, իր սոցկայքային էջում գրել է, որ իրավիճակը կարող է եւ շատ ավելի վատ դառնալ։ «Ղարաբաղյան նոր պատերազմի առաջին օրը (նույնիսկ սարսափելի է այդ մասին գրելը) ․․․ Սարսափելի օր է Արեւմտյան դիվանագիտության համար, խաղաղապահների համար եւ նախ եւ առաջ՝ Ղարաբաղի բնակչության համար։ Վախենամ, հիմնական դիտարկումները հանգում են նրան, որ իրավիճակը կարող է եւ շատ ավելի վատ լինել»։
Վերջինս նշել է, որ «հնարավոր է այս երրորդ պատերազմը լինի այն, ինչի մասին բոլորը գիտեին, սակայն ամեն կերպ փորձում էին խուսափել՝ դիվանագիտության օգնությամբ վերջին ամիսներին ու շաբաթներին»,- ասել է նա AP-ին մեկնաբանելով իրավիճակը Արցախում։
--ԼՀ--