ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Առավոտյան գրել էի, որ ադրբեջանական զորքերը երեկ հաստատված հրադադարից հետո տեղակայվել են Ստեփանակերտի անմիջական մատույցներում:
Քաղաքի տարբեր հատվածներում զինված ադրբեջանցիների ներկայությունն անխուսափելիորեն նման միջադեպերի է հանգեցնելու:
Որքան տեղյակ եմ` փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է, որտեղ Շուշիից կողմից իջած ադրբեջանական ստորաբաժանումները քաղաքի համար վտանգավոր հեռավորության վրա են»:
--00—ԼՀ