ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա, սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար»,-ասել է նա։
Փաշինյանի խոսքերով, վերջին տարիներին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք՝ արդյունավետ չեն ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից։
«Սա երևաց թե 44-օրյա պատերազմի, թե 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե 2022 թվականի սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել»,-նշել է նա։
--00—ՅՄ