ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ժամը 18։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին կառավարության հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշեց, որ Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21․076 տրանսպորտային միջոց, 83 467 անձ արդեն հաշվառվել է․ «Արական սեռի ներկայացուցիչները կազմում են շուրջ 49 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչները համապատասխանաբար 51 տոկոս»,-ասաց նա։
Բաղդասարյանը հայտնեց, որ հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է 2083, վիրավորներինը՝ 272։
--00—ՅՄ