ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Այս պահին 278 արցախցի բուժառու վերականգնում է առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում, ըստ այդմ՝ 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Միջին ծանրության հիվանդներ ունենք անչափահասների շրջանում, 7 երեխա շարունակում է բուժումը։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշեց, որ 38 ծնունդ է գրանցվել Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14-ը Երևանում է, 24-ը՝ մարզերում։
Բաղդասարյանը հայտնեց, որ շարունակվում է կցագրումը Առողջապահության առաջնային հաստատություններում՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում, այդ թիվը այս պահին կազմում է 16 448, այսինքն, գրեթե 16․5 տոկոսն արդեն հաշվառվել եմ բուժհաստատություններում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ