ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Այս պահին Արցախից ՀՀ է տեղափոխվել բռնի տեղահանված 100 632 անձ, վերջին 2 ժամում 7 անձ է եկել։ Այս մասին կառավարության հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ այս պահին 96 940 մարդ արդեն հաշվառվել է, ՀՀ տարբեր բուժահաստատություններում բուժում է ստանում 324 անձ, որոնցից 114-ի վիճակը ծանր է, 15-ը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ 8 երեխա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ