ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News
Հնդկաստանը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տիրող իրավիճակին և կողմերին կոչ է անում առաջ շարժվել երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Արինդամ Բագչին։
«Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը: Մենք նաև խրախուսում ենք կողմերին առաջ շարժվել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման գործում երկխոսության և դիվանագիտության միջոցով, ինչը ներառում է խաղաղ բնակիչների անվտանգություն և բերեկեցություն», - ասել է նա։
--00--ԼՀ