ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Թուրքիան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության սրման։ Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Անդրադառնալով երկրի ներքին խնդիրներին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան վճռական է ահաբեկչության դեմ պայքարում․ «Մեր առաջնահերթությունն է՝ դադարեցնել արյունահեղությունը տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս, Բալկաններից մինչև Սև ծով»։
--00—ՅՄ