ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ Այս մասին ասվում է գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որը մարդկային կյանքեր խլեց, և մեր համերաշխությունն ենք հայտնում Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին:
Մեր մտքերը կապված են այս սարսափելի հարձակման զոհերի ընտանիքների և մտերիմների հետ: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»։
--00—ՅՄ