ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մեկնել է Ադրբեջան։
Թաթարը եռօրյա այցի ընթացքում մասնակցելու է «Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության մշակույթի և հանրահռչակման օրերի» բացմանը, Բաքվի «ADA» համալսարանում կազմակերպված կոնֆերանսում հանդես է գալու ելույթով, ինչպես նաև հանդիպում է ունենալու լրագրողների հետ։
Թաթարի պատվիրակության հետ միասին Ադրբեջան է մեկնել նաև 200 հոգուց բաղկացած պատվիարակություն, որի մեջ ընդգրկված են գործարարներ, զբոսաշրջության, համալսարանական ոլորտի ներկայացուցիչներ, ներդրողներ, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանվարչապետ Ունալ Ուսթելը։
--00—ՅՄ