Թել Ավիվից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ինքնաթիռ

Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով 09։36-ին ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Երևանի ժամանակով 13:00-ին օդանավը կվերադառնա Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,-ասացին ՔԱԿ–ից:

--00—ՅՄ