ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտա - Սարգսաշեն թաղամաս տանող խաչմերուկում բախվել են 27-ամյա Սմբատ Ա.-ի վարած Nissan Tida մակնիշի և 75-ամյա Արամայիս Հ.-ի վարած Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հասմիկ Մուրադյանն ու Տիգրան Մելիքսեթյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ