ԵՄ դիտորդական առաքելությունը Հարավային Կովկասում ապահովում է կայունություն և անվտանգություն․ Ժոլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

2

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր էջում գրառում է կատարել Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով․

«Հայաստանում մենք այցելել ենք ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Կանադայի ներդրման շնորհիվ EUMA-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիթորինգի ուղղությամբ՝ ապահովելով կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում»։

 

--00—ԱՊ