ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱՄՆ պետքարտուղարությունն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում անվտանգության անկանխատեսելի իրավիճակով պայմանավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
«Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս Լիբանանում ԱՄՆ քաղաքացիներին այժմ հեռանալ, քանի դեռ հասանելի են կոմերցիոն չվերթները՝ անվտանգության հետ կապված անկանխատեսելի իրավիճակի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
--00—ԼՀ