ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Դարմշտադին»։
Թոմաս Տուխելի թիմը 8-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։ Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։
Ըստ Bayern & Germany-ի, մյունխենցիները Բունդեսլիգայում նոր ռեկորդ են սահմանել: «Բավարիան» դարձավ Գերմանիայի առաջնության պատմության մեջ առաջին թիմը, որը 9 մեկնարկային տուրից հետո 34 գոլ խփեց։
9 տուրերի արդյունքներով Տուխելի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ մեկ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերից»:
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ