ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության տվեց կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծին, որով առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրոբացիայի ծառայության մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:
Բալյանը նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, հանդիսանում է պատիժ կատարող մարմին և ապահովում է տուգանք, հանրային աշխատանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելու պատիժների կատարումը: Ծառայությունն ապահովում է տնային կալանք և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, վերահսկողություն է իրականացնում պատիժները պայմանականորեն չկիրառելու, պատժի կատարումից ազատելու, պատժի պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ