ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականությունը և մոտեցումն ուղղված է առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը:
«Եվ այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը և ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,-ասաց Հովհաննիսյանը:
Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ