Ադրբեջանի հետ հիմնական հարցերի շուրջ համաձայնություն կա, ՀՀ-ն պատրաստ է աշխատել վերջնական տեքստի վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

 

«Եկեղեցին պետությունից անջատ է և չի մասնակցում որևէ բանակցություններին, պատասխանատու չի ՀՀ տարածքային ամբողջականության համար, չի ղեկավարում բանակը, եկեղեցին չի սոցիալական ծախսերը հոգում, եկեղեցին չի 100․000 արցախցիների հոգսերը հոգում և այսպես շարունակ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մայր աթոռի  Արցախի թեմի պահպանման որոշմանը։

Խոսելով՝  «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար Բաքվի հետ տարվող բանակցություններից Պապոյանն ասաց, որ այդ գործընթացքը ընթացքի փուլում է։

«Ադրբեջանի հետ հիմնական հարցերի շուրջ համաձայնություն կա,միակ հարցը, որի շուրջ ըմբռնում չկա, դա այսպես կոչված միջանցքի հարցն է»,- ասաց պատգամավորը։

Պապոյանը հավելեց, որ ՀՀ-ն պատրաստ է աշխատել վերջնական տեքստի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ