ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, նահանգապետ Սեիփուլլահ Հաջիմփթուօղլուի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարությունը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությանը և համագործակցության հետագա հեռանկարներին։ Հանդիպմանը երկուստեք ողջունել են կառավարությունների միջև առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամություն։
Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ