ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Այս շաբաթ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպել է մարզպետ Հայկ Ղալումյանին, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին։
Նրանք քննարկել են անվտանգային իրավիճակը մարզում և մարզային իշխանությունների ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու հարցում։
Դեսպանը նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ուղեկցությամբ շրջեց Դիլիջանում գտնվող Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։
--00—ՅՄ