ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Սա միայն ձեր խնդիրը չէ, սա միայն տավուշեցու խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է, եթե այսպես չմտածենք շարունակաբար կկորցնենք ամեն ինչ, սա մեր համոզմունքն է, և ցավոք վերջին մի քանի տարիները դրա ցավոտ ապացույցն է։ Այս մասին Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպմանը ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մենք չենք եկել այստեղ հիշեցնելու 2021 թվականի ընտրությունների արդյունքները, ոչ, դրա մեղավորությունը գուցե մեր վատ աշխատանքն էր, մյուս կողմից այս իշխանությունների ֆանտաստիկ լավ ստելու ունակությունը»,-ասաց նա։
Քոչարյանի խոսքով, այս ամենը հնարավոր է կանխել․ «Եթե փորձում են ապացուցել, որ այլընտրանք չկա՝ ստում են, միգուցե իրենք դրա ճանապարհը չգիտեն։ Այս պայքարի մեջ պետք է լինենք միասնական, հակառակ դեպքում չենք հաջողելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ