ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը ժամանել է Իրան։ Սա 22 տարվա ընթացքում Կուբայի նախագահի առաջին այցն է Իրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Վերջին անգամ 2001 թվականին Իրան էր այցելել Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն։
Թեհրանի «Սաադաբադ» պալատում Դիաս Կանելին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Կողմերը նախատեսում են բանակցություններից հետո ստորագրել մի շարք համաձայնագրեր և համագործակցության հուշագրեր, այնուհետև հանդես գալ մամուլի ասուլիսով։
--00—ԼՀ