ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Վերջերս Ռուսաստանը պաշտոնապես հաստատեց Ուկրաինայում 14-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկու մահը, ով նախկինում ղեկավարում էր Կանտեմիրյան գվարդիական տանկային դիվիզիան։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի «Telegram»-յան ալիքում տեղ գտած հաղորդագրությանը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ տեղեկությունների, Զավադսկին զոհվել է ականի պայթյունից։ Մահվան վայրի և հանգամանքների մասին տեղեկությունները տարբեր են։
Զավադսկին դարձավ նման կոչումով ռուսաստանցի յոթերորդ զինվորականը, ում մահը հաստատել են ռուսական աղբյուրները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ