ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը մեղադրել է իրեն քննադատողներին, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությանը, իրեն սպանելու փորձի մեջ՝ իմանալով, որ իր հայրը չի դիմանա այդ կորստին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանթեր Բայդենը մեղադրվում էր 9 հոդվածով՝ 2016-2020 թվականներին 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու համար: Հարկերը վճարելու փոխարեն նա միլիոնավոր դոլարներ է ծախսել «շռայլ ապրելակերպի» վրա՝ ներառյալ թմրանյութերի և ուղեկցողների վրա:
ԶԼՄ-ները հայտնում են, որ նոր մեղադրանքով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։
Հանթեր Բայդենի պաշտպանական թիմը նրա դեմ հարկերից խուսափելու գործն անվանել է քաղաքական հետապնդում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ծրագրել է Բայդենի հարցաքննությունը և հավանական հանրային լսումները հաջորդ շաբաթ:
Հանթեր Բայդենի փաստաբան Էբի Լոուելը նշել է, որ նախագահի որդին դեռ չի որոշել՝ կներկայանա նիստին, թե ոչ։
--00—ՅՄ