ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Գազայում մարդասիրական հրադադարի հաստատման օգտին՝ ի ցույց դնելով մոլորակի պետությունների գեևակշիռ մասի դիրքորոշումը՝ հնարավորինս շուտ հասնել կրակի դադարեցմանը շրջանում։ Հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Բանաձևը խիստ մտահոգություն է արտահայտում Գազայի հատվածում մարդասիրական աղետալի իրավիճակի, պաղեստինցի խաղաղ բնակչության շարունակվող տառապանքների վերաբերյալ և ընդգծում է Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը՝ համաձայն միջազգային իրավունքի։
Բոլոր կողմերից պահանջելով պահպանել միջազգային իրավունքը՝ փաստաթուղթը նաև հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և ապահովել մարդասիրական օգնության տեղ հասնելը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ